Ակսել Բակունց, Սպիտակ ձին

Հարցեր և առաջադրանքներ:

  1. Ներկայացրու Շրմաղ բիբիի կերպարըհետևյալ հերթականությամբ՝ նրա արտաքինը, բնավորությունը, արարքները:

Շարմաղ բիբիին բարի սիրտ ուներ։ Նա շատ հավատ ուներ և նաև նա և մյուսները սրտաճմլիկ լաց էին լինում։՛՛Շարմաղ բիբին երեկոյան, երբ ժամհարը քաշում էր եկեղեցու զանգերը, խրճիթի ծանր դուռը տնքալով բաց էր անում։ Երկար ու կերգեր, իբրև արևելյան թախծոտ երգ, ճռնչում էր հին դուռը, երբ պառավի դողացող ձեռքերը ձգվում էին դեպի դռան մաշված ունկը։ Խավար խրճիթում դռան երգին արձագանքում էր պղինձների զնգոցը և Շարմաղ բիբու ջինջ ձայնը.
-Քո փառքը շա՜տ, էսօր էլ զանգերը զարկին, մրմնջում էր այդ լուսերես կինը, որին իրիկնապահի զանգերն ավետում էին անանձնական անդորր։
Նա կանգնում էր դռան շեմքին, աչքը դեպի ներքևի բլուրները, որոնք անսահման հեռվում ձուլվում էին մայրամուտի մուգ կապույտ երկնքի հետ և կազմում եզրը մի անգո աշխարհի, որին յոթանասուն տարի անդավաճան հավատում էր այդ միամիտ կինը։

Հետո երբ Ցոլակին՝ նրանց ձիուն տարան նա էլ երբեք դուռը չբացեց և չնայեց եկեղեցուն։

2.Ի՞նչ լուր էր տարածվել: Ինչու՞ էին մարդիկ դա որպես բոթ ընդունում:

    Արքան մարդկանցից ձի էր ուզում պատերազմի համար։ Մարդիկ մտածում էին, որ պատերազմը վատ կավարտվի և դա բոթ էին համարում։

    3.Ի՞նչ վերաբերմունք ուներ Սիմոնը կենդանիների նկատմամբ: Ինչպե՞ս էր դա արտահայտվում:

    Նա շատ էր սիրում կենդանիներին։ Օրինակ իր ձիուն նա վերաբերվում է ինչպես եղբորը։

    4.Ի՞նչ մտքեր էին համակել ձիավորներին քաղաք գնալու ճանապարհին, ինչպե՞ս փոխվեց նրանց տրամադրությունը:

      Նրանք սկզբում ուրախ էին, բայց հետո տխրեցին քանի որ հասկացան որ իրենց ձիերին կտանեն պատերազմ։

      5.Ուշադիր կարդա 4-րդ մասը՝ հերոսների զրույցը,նրանց զրույցից եզրակացություն արա , թե ինչ ժամանակաշրջանի դեպքեր են ներկայացվում պատմվածքում:

      Նրանք զրուցելով գնում էին: Խոսում եին իրենց ձիերի մասին և դժգոհում էին:

      6.Ինչու՞ էր Սիմոնը Ցոլակին համեմատում այլ ձիերի հետ:

      Որ հասկանա նրան կտանեն պատերազմ, թե ոչ։

      7.Ինչպե՞ս էին քաղաքի հրապարակում կազմակերպում ձիերի ընտրությունը: Դու ի՞նչ պայմաններ կառաջարկեիր:

      Նրանք ընտրում էին ձիերին, որոնք առողջ էին և կարող էին մասնակցել պատերազմներին։ Ես կարծում եմ որ նույնպես այդ եղանակով կնտրեմ։

      8.Ի՞նչ կարծիք ունես Սիմոնի արարքի վերաբերյալ: Քննարկիր դասընկերներիդ հետ:

      Սիմոնը բարի էր և սիրում էր կենդանիներին։

      9.Պատմվածքի 7-րդ մասը կարդալուց հետո գրիր քո վերջաբանը: Վերջում համեմատիր քո ու Բակունցի տարբերակները:

        10.Ներկայացրու պատմվածքի երեք ձիերին՝ սպիտակ ձիուն, Ցոլակին, կապտավուն ձիուն: Բնութագրիր նրանցից 

        Ցոլակը Սիմոնի ձին էր, որին գնելու համար Սիմոնը շատ բաներ էր տվել։Սիմոնը, որպեսզի չտանեն Ցոլակին, որոշում է նրան վնասել՝ մտածելով, թե ձին լավը չլինի, ապա չեն տանի։ Սակայն այդպես չի լինում։ Նա շատ էր սիրում Ցոլակին և չէր ցանականում բաժանվել նրանից։

        Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն, որովհետև այդ ձին շատ գեղեցիկ էր։ Բայց Կոստանդ աղան շատ խորամանկ էր, նա մի ուրիշ ձի էր բերել։

        Կապտավուն ձին, որին բերել էին լեռներից: Երկար վազեցին զինվորները այդ ձիու հետևից, և վերջում նա սատկեց։

        11.Ինչու՞ է պատմվածքը վերնագրված Սպիտակ ձին: Արդա՞ր է արդյոք Կոստանդ աղայի ձիուն ազատելը:

        Քանի որ բոլորի ձիերին տարան իսկ Կոստանդ աղան խաբեության միջոցով կարողացավ փրկել իր ձիուն։

          Leave a comment

          Design a site like this with WordPress.com
          Get started